Ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։
«Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել եք տոմսը՝ գումարի ամբողջական՝ հետվերադարձ կատարելու համար։
Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիուղիներ»-ի կայքից, ապա խնդրում ենք Ձեր հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը և թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար։
Նոր օդանավերի ձեռքբերումը կարևոր է ավիաընկերության զարգացման, նոր ու հետաքրքիր ուղղությունների բացահայտման համար։
Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին վստահության համար։
Առաջիկայում «Հայկական ավիուղիները» կներկայանա նոր ու հագեցած պարկով, ինչը հնարավորություն կտա ապահովել առավել հարմարավետ թռիչքներ մեր ուղևորների համար։
Կսպասենք ձեզ մեր նոր օդանավերում»,-նշվում է հայտարարության մեջ։