Ադրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար պայմանագրի ստորագրումը․ Արսեն Թորոսյան

Ադրբեջանի՝ ՀՀ ԶՈՒ կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին շարունակական կեղծ պնդումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեր համար: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Այժմ, Ադրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը, որը հավանության է արժանացել միջազգային հանրության, այդ թվում՝ խոշոր տերությունների կողմից, քանի որ չէր պլանավորել իրադարձություների զարգացման այսպիսի սցենար։

Համաձայնեցված խաղաղության պայմանագիրը արտացոլում է մեր պետական շահերը, հիմնված է միջազգային իրավունքի վրա և պետք է ստորագրվի»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել