«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․
Ջերմաստիճանի բացառիկ հակադրություններ շաբաթա վերջին Եվրոպայում
Ֆինլանդիայի հյուսիսում ջերմաստիճանը չի գերազանցել -10 աստիճանը, միևնույն ժամանակ Բուլղարիայում դիտվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենավաղ +30 աստիճանը: Ֆրանսիայի կենտրոնական հատվածի միջին բարձրության վրա ձյուն է տեղացել։