Գյումրիում մարտի 15-ին պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գյումրու ավագանու համար պայքարող քաղաքական ուժերն իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորություն ունեն մինչև մարտի 28-ը ներառյալ:
Այս ընթացքում, ըստ ընտրական օրենսգրքի սահմանված կարգի, ուժերը կիրականացնեն իրենց քարոզն ինչպես դեմ-առ-դեմ, այնպես էլ՝ Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով, ինչպես նաև ՀՀ-ում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի՝ Շիրակի մարզում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողների կողմից:
Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն:
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ներկայանում են հետևյալ հերթականությամբ.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն»՝ 2
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»՝ 5
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8
«Իմ հզոր համայնք»՝ 9