Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 14-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2025 թվականի մարտի 17-20-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ ԲԵՆԵՇԻԿԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման ԵՂՈՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»: