ՀԱՊԿ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները՝ բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև խաղաղության միջպետական ​​փաստաթղթի տեքստի շուրջ համաձայնության վերաբերյալ։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ-ի հրապարակած հաղորադագրության մեջ։

«Մենք հույս ունենք, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի և հույս ունենք, որ դրա իրականացումը հուսալի ճանապարհ կհարթի դեպի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում»,-նշված է հաղորադագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել