«Հիմար բաներով խաբել եք․ սուս մնացեք, խոսում եմ»․ Լևոն Քոչարյանը՝ Արարատ Միրզոյանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձավ երեկ համաձայնեցված Խաղաղության պայմանագրին, դիմելով ԱԳ նախարարին՝ ասաց․

«Հիմար բաներով խաբել եք Դուք ու Ձեր իշխանությունն այս տարիների ընթացքում, ոչ թե մենք։ Մենք փորձում ենք իրականությունը ցույց տա մեր ժողովրդին, ու․․

Սուս մնացեք, որ խոսում եմ․․։

Մենք գործ ունենք մի երկրի հետ, ում հետ, այո, երկար տարիներ կոնֆլիկտ ենք ունեցել, էդ երկրին աջակցում է մի հատ մեծ երկիր, որը Ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ։

Դուք, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, իրենք նման բան չեն արել։ Դուք վերադարձրել եք բոլոր գերիներին, նրանք նույնը չեն արել, Սահմանադրության մասով իրենց մտահոգություններին ձեր ՍԴ-ն որոշում ա կայացնում փարատելու համար, դրանից նրանք չեն հանգստանում, խոսում եք նոր Սահմանադրություն ունենալու մասին, իբր դրա համար չէ, բայց բոլորս հասկանում ենք՝ ինչի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել