«Ձեզ համար Ամենայն հայոց կաթողիկոսը ռևանշի՞ստ է, պայքարելո՞ւ եք իր դեմ»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին

«Ընդիմությունն ընդիմանում և շարունակում է ընդդիմանալ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու ձեր մարմաջին։ Դուք ստացել եք մի համաձայնագիր, որը արտացոլում է բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից հնչեցված բոլոր պահանջները, ու հայտարարում եք փոխզիջման պայմանագիրն ընդունելի է Հայաստանի համար»։

Նաև հավելեց հետևյալը․ «Երեկ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ կողմերը պայմանավորվել են խաղաղության օրակարգի դեմ գործողություններ չիրականացնել, ուզում եմ հասկանալ՝ Ձեզ համար, Ադրբեջանի համար խաղաղության օրակարգի դեմ գործողություն է, օրինակ, Ամենայն հայոց կաթողիկոսի էն հատվածը, որտեղ ասում ա՝ արցախցիներն իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք։

Ձեզ համար Ամենայն հայոց կաթողիկոսը ռևանշի՞ստ է, պայքարելո՞ւ եք իր դեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել