Հայաստանի որևէ իշխանություն «դուխ» չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մեկը ինքնասիրահարված թողեց գնաց՝ վախենալով պատասխանատվությունից, մյուսները խաբելով ու բոլորիս ֆռացնելով մի բան բանակցում էին, գալիս էին բոլորիս այլ բան ներկայացնում՝ դիզելով մեծ սեփականություն:
Ու վարչապետ Փաշինյանն ու այս իշխանությունն է, որ առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել ու մինչև վերջ տանում է գործընթացը՝ մինչև վերջին դետալը ներկայացնելով այդ գործընթացը, ինչը ապահովելու է հարատև խաղաղություն ու պետության հավերժությունը:
Աղմուկից չվախենաք, գլուխներդ բարձր, կամքներդ անպակաս, կամքներս անպակաս»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Արտաքին գործերի նախարարությունից այսօր՝ մարտի 13-ին, հայտնեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստը համաձայնեցված է։