Իմ և ընկերների նկատմամբ ռեժիմի կողմից կեղծ քրեական գործ հարուցելու թեման այսօր հասավ հանգուցալուծման: Այս մասին հայտնում է պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․
«Այս գործով վերջին անգամ այսօր Արսեն Բաբայանի հետ այցելեցինք գործով քննիչին, հետ ստացա իմ օրինական զենքերն ու զինամթերքը:
Նկարի թուղթն էլ ասում է, որ ավելի քան չորս ամիս անց այս գործը ձգելուց հետո քրեական հետապնդում չի հարուցվում՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմնավորմամբ:
Արդյունքում ինձ մնաց կորսված գործեր և ֆինանսական վնասներ, արատավորված բարի համբավ մասնագիտական համայնքում, ու լիքը բացահայտված վախկոտ և անողնաշար մերձավորներ: Կարճ ասած լավ բան չկար այս ամենի մեջ, իսկ ռեժիմը հենց սրա համար էլ նման թեմաները նախաձեռնում է:
Ես էլ ոնց ուժեղ կայի՝ գլխով, կամքով և ոգով, այդպես ուժեղ էլ մնացել եմ, իսկ իրական ուժի մասշտաբը դեռ այս ռեժիմը ապագայում է տեսնելու»:

