Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացել նախագիծ, որով նախատեսվում է 2025թ. հունիսի 1-ից մինչև օգոստոսի 22-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով: