Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մարտի 6-ին որոշում է ստորագրել, որով Վահագն Պռոշյանն ազատվել է «Քաղաքաշինություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասի 4-րդ կետով, 112-րդ հոդվածով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետով և հիմք ընդունելով Վահագն Պռոշյանի դիմումը՝
1.Վահագն Պռոշյանին՝ 2025 թվականի մարտի 10-ից ազատել «Քաղաքաշինություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ աշխատանքային վերջին օր համարելով 2025 թվականի մարտի 7-ը։
2. «Քաղաքաշինություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն ընկերության գլխավոր հաշվապահ Անիչկա Պապոյանին»։