Արդեն 40 րոպե փաստաբանին քրեական ոստիկանությունը թույլ չի տալիս, որպեսզի մտնի ներս եւ հանդիպի իր պաշտպանյալներին։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«ՄԻՊ թեժ գիծը պատասխանող չունի։
Պաշտպանի տեսակցության խոչընդոտումը հանցագործություն է»,-նշել է նա։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ 5-րդ անգամ, ձերբակալել են օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։