ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտից հայտնում են․
«Սույն թվականի մարտի 12-ին՝ տեղական ժամանակով 17:10:37 (ըստ Գրինվիչի 13:10:37), Երեւանում արձանագրվել է 2.9 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Սեյսմիկ ազդեցության ինտենսիվությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվում է 4-5 բալ ուժգնություն: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում գործող ավտոմատիզացված սեյսմոերկրադինամիկական ցանցը:
Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 40.1340 N, արեւելյան երկայնության՝ 44.5970E: Էպիկենտրոնը գտնվում է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում»։