Կինը փայտով հարվածներ է հասցրել ամուսնուն․ հրապարակվել է դատավճիռը

Զինա Հ.-ն 2024 թվականի հուլիսի 19-ին, ժամը 12:00-ի սահմաններում, վիճաբանության ընթացքում, հարվածներ է հասցրել ամուսնուն՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ կինն ամուսնուն հարվածներ է հասցրել փայտով։

Գործը դատարան է ստացվել հունվարի 3-ին և մակագրվել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանին։

Զինա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։

Գործը քննվել է արագացված վարույթով։ Հունվարի 10-ին հրապարակվել է դատավճիռը։ Զինա Հ.-ն մեղավոր է ճանաչվել։

Դատավճռում նշված է․ «Զինա Հ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատության սահմանափակման 6 (վեց) ամիս ժամկետով, մեղադրյալ Զինա Հ․-ին արգելել առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը՝ նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել