Գազամատակարարման պլանային դադարեցում Կապանում մարտի 19-ին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Բարաբաթում թաղամասերի, Լեռնագործների փողոցի, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1, 1ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել