Տղամարդիկ վիճաբանել են գիշերային ակումբի անվտանգության աշխատակցի հետ, միմյանց պատճառել մարմնական վնասվածքներ

Մարտի 10-ի գիշերը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Արտաշատի գիշերային ակումբներից մեկի դիմաց անվտանգության աշխատակցի հետ վիճող երկու տղամարդկանցից մեկի մոտ հրազեն կա:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Ոստիկանները շտապ մեկնեցին վիճաբանության վայր:

Պարզվեց վիճող տղամարդկանց ինքնությունը. Նոյակերտ գյուղի 46-ամյա և Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 25-ամյա բնակիչներ էին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ժամը 4.30-ի սահմաններում տղամարդիկ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, գիշերային ակումբի դիմաց վիճել են անվտանգության աշխատակցի հետ, հարվածներ հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

46 և 25 տարեկան տղամարդիկ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը: 46-ամյա տղամարդը ներկայացրել է իր մոտ գտնվող առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակը:

Նրա վարած վարած «Շեվրոլե վոլտ» մակնիշի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքերն պարզվում են»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել