Երևանում և մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը, անհարկի ազդանշաններ տալը օրվա յուրաքանչյուր ժամերին, ինչպես նաև խլացուցիչների (глушитель) փոխարինումն ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ավելի խիստ օրենսդրական արձագանք ունենան` ընդհուպ կարգազանցի բարձրախոսների աուդիո համակարգի և ազդանշանի առգրավմամբ` զուգորդված բարձր տուգանքով։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Արդեն սկսել եմ աշխատել գործընկերներիս հետ այդ օրենսդրական կարգավորման վրա»,-նշել է նա։