Արարատի մարզում 13-ամյա տղան ինքնասպանություն է գործել

Տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկի տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի դի։

Նշվում է, որ երեխան ինքնասպանություն է գործել, իսկ մարմինը հայտնաբերել են ընտանիքի անդամները։

Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անչափահասին ինքնասպանության հասցնելը):

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել