«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 12-ը ժամը 10:00-ն կդադարեցվի՝ Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Սիլիկյան Թաղ. Նոր խճ, Գ-1 թաղամասի ջրամատակարարումը:
Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 12-ը ժամը 10:00-ն կդադարեցվի՝ Արմավիրի մարզի՝ Փարաքար գյուղի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 12-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 13-ը 10:00-ն կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 11-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ 6, 8, 10 զույգ համարի շենքերի, Կ.Ուլնեցու 1-45 շենքերի, 1-45 տների, Գոգոլ փողոցի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ոստան, Շահումյան գյուղերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 11:00-22:00-ն կդադարեցվի ք.Սևան Խաղաղության, Կոմիտաս, Բաբաջանյան, Գրիբայեդով, Սարգիս Սևանցու փողոցների, Նաիրյան 170-187 շենքերի, Գործարանային, Սայաթ-Նովա 19-25 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: