«Հորս ծնունդն էր, երբ լուր ստացանք որ պատերազմ է, միանգամից գնացել եմ զինկոմիսարիատ, այնուհետև մեկնել Արցախ». Գևորգ Քոչարյան

Կառավարությունում շարունակվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը։

Նշենք, որ կան 5 հավանական թեկնածու՝ Կարեն Բատիկյանը, Արտաշես Մայիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը հայտարարեց, որ փետրվարի 17-ից ազատվել է աշխատանքից։

Նրանից հետաքրքրվեցին, թե որտե՞ղ է եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Նա նշեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին իր հոր ծնունդն է եղել, երբ իմացել է պատերազմի մասին, միանգամից գնացել է զինկոմիսարյատ։ Մանասկցել է մարտական գործողություններին, առողջական խնդիրների պատճառով, համապատասխան թղթով, վերադարձել է Հայաստան, ինչն էլ քննիչի մոտ հարցեր է առաջացրել, ընդհուպ` կասկածի տակ է դրվել նրա Լեռնային Ղարաբաղում գտնվելու հանգամանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել