Կառավարությունում շարունակվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը։
Նշենք, որ կան 5 հավանական թեկնածու՝ Կարեն Բատիկյանը, Արտաշես Մայիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։
Արթուր Նահապետյանը, որը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է և ինչպես հայտարարեց ՔԿ նախագահի հետ ունի մտերիմ, գործընկերային հարաբերություններ, խոսեց այն մասին, թե արդյոք, եթե ինքը դառնա հակակոռուցիոն կոմիտեի նախագահ, շահերի բախում չի լինի ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հետ։ Նա բերեց օրինակներ, որ արդեն իսկ իրենց աշխատանքային գործունեության ընթացում եղել են դրվագներ, որ իրենց հարաբերությունները գործերին չի խանգարել։
Նա անդրադարձավ նաև այն փաստին, որ իր կինն աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում՝ ընդգծելով, որ այս հանգամանքը ևս չի կարող կաշկանդող լինել։
Մանրամասները՝ տեսանյութում։