Կառավարությունում շարունակվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը։
Նշենք, որ կան 5 հավանական թեկնածու՝ Կարեն Բատիկյանը, Արտաշես Մայիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։
Թեկնածուներից Արթուր Նահապետյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։ Հարցերին պատասխանելիս՝ նա հայտարարեց, որ մեքենա չունի, երթևեկում է ընկերների կամ հոր ավտոմեքենաներում։ Նա նշեց, որ պատրասվում է մեքենա ձեռք բերել, այդ իսկ պատճառով ձեռք է բերել նաև ավտոտնակ։