Կառավարությունում շարունակվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը։
Նշենք, որ կան 5 հնարավոր թեկնածու՝ Կարեն Բատիկյանը, Արտաշես Մայիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։
Պետրոս Մարտիրոսյանը, վարչապետի աշխատակազմից է, ղեկավարում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակը: Մինչ այդ դատախազ է աշխատել Լոռու մարզում։
Հարց հնչեց այն մասին, որ նրա ընկերոջ եղբայրը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նկար ունի, ինչին նա արձագանքեց․ «Ես գիտեմ, որ Ալեքսանդր Կիտեսովը Առնոլդ Շվարցենեգերի հետ էլ նկար ունի»։ Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ Առնոլդ Շվարցենեգերը հայկական քաղաքական դաշտի հետ այդքան էլ կապ չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։