Այսօր՝ մարտի 10-ին, Կառավարությունում ընթանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար հարցազրույցի փուլը։ Մրցութային խորհրդի անդամներից մեկը հարց ուղղեց նախագահի հնարավոր թեկնածու Արտաշես Մայիլյանին։
Հետաքրքրվեցին՝ երբ է նա վերջին անգամ ահազանգել իրավախախտման մասին, որը իր պաշտոնական պարտականությունների հետ կապված չի եղել։
«Եթե չեմ սխալվում՝ 2018, 2019 թվականին։ Նկատել եմ բակում վիճաբանության դեպք, ուշ ժամի էր։ Անկեղծ եմ ասում՝ հիմա հանգամանքերը չեմ մտաբերի, բայց այն, որ դիմել եմ իրավապահ մարմիններին, դա եղել է։ Չեմ հիշում՝ ոչ ժամանակը, ոչ մանրամասները»,-պատասխանեց Մայիլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։