Հայ հեղափոխական դաշնակցության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՅԴ բյուրոյի նոր կազմը։ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել ճանաչված կուսակցական, ազգային գործիչ, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ողջունում է բյուրոյի նոր կազմի անդամներին, մաղթում արգասաբեր գործունեություն ի շահ ու բարօրություն Հայաստանի Հանրապետության, աշխարհասփյուռ հայ ազգի»,-նշված է հայտարարության մեջ։