«Ռենջ Ռովերս» առ «Ռենջ Ռովեր», «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ» առ «Յաշիկ» վերադարձնելու ենք պետությանը. Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել պետությանը: Այս մասին Գյումրիում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էս վերջերս ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել էի, որ 2010 թվականի արտադրության Ռենջ Ռովեր է վերադարձվել պետությանը: Ընդդիմադիրներն էլի, թե սրանով ժողովրդին են խաբում, ոչ:

Դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը հենց բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է: Եթե էդպես ձեզ դուր չի գալիս, ուրեմն «Ռենջ Ռովերս» առ «Ռենջ Ռովեր», «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ» առ «Յաշիկ»»,- ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել