Էդգար Մանասյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր կնշանակվի

Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 7-ին որոշում է ընդունել Հանրապետության նախագահին առաջարկել Էդգար Մանասյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

«․․․․Նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Էդգար Սարգիսի Մանասյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաև Էդգար Սարգիսի Մանասյանի՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած»,-նշվում է որոշման մեջ։

Այն ուժի մեջ կմտնի մարտի 8-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել