Բաքվում պատանդի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր հայի պաշտպանությունը մեր համազգային պարտականությունն է. Դավիթ Սանասարյան

Հայրենակիցնե՛ր, Ռուբեն Վարդանյանի հետ ես ունեցել և ունեմ թե՛ քաղաքական, թե՛ գաղափարական տարաձայնություններ։ Հրապարակայնորեն քննադատել եմ նրա որոշ վտանգավոր հայտարարություններ և համոզված եմ, որ եթե նա վերադառնա Հայաստան ու իմ համոզմունքներին ու գաղափարներին դեմ հայտարարություններ անի ու գործունեություն ծավալի նորից ու ավելի սուր կարտահայտվեմ։

Այս մասին հայտարարել է Դավիթ Սանասարյանը։

«Բայց այսօր՝ այս պահին, երբ նա թշնամու բանտում է ու հացադուլի մեջ, կա միայն կարեկցանք և աջակցություն։

Անկախ նրանից՝ ով ինչ ճանապարհ է անցել, ինչ գաղափարներ է ունեցել կամ ինչ վնաս է գուցե պատճառել, Բաքվում պատանդի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր հայի պաշտպանությունը մեր համազգային պարտականությունն է։

Մենք՝ որպես պետություն և որպես ժողովուրդ, պարտավոր ենք անել ամեն ինչ՝ նրանց վերադարձնելու համար։

Այս հարցում ազգային միասնությունն ու հետևողականությունը կենսական նշանակություն ունեն։

Աստված պահպանի թշնամու թակարդում գտնվող բոլոր հայրենակիցներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել