ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ուսանողներին, որ հաջորդ շաբաթվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։
«Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 15:00-17։00: Խնդրում եմ զանգահարեք (010) 59-96-00 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] հասցեով՝ նախապես գրանցվելու համար»,- գրել է նա։