Շուշանիկ Ավագիմյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 18-ին հրամանագիր է ստորագրել, որով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավոր է նշանակվել Շուշանիկ Ավագիմյանը։

Հրամանագրում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի փետրվարի 17-ի ԲԴԽ-13-Ո-22 որոշմամբ ներկայացված առաջարկու-թյունը.
Շուշանիկ ԱՎԱԳԻՄՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել