ԴՕԿ կուսակցությունը չի մասնակցի Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին

ԴՕԿ կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ չի մասնակցելու Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին։ Հայտարարության մեջ ասվում է․

«Սիրելի’ հայրենակիցներ,

2025 թ. փետրվարից իրականացվում են տոտալ-քաղաքական հետապնդումներ՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Այս պահին վտանգված է նրա կյանքը, և մեր համար նրա անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի։

Հաշվի առնելով առկա իրադարձությունները՝ ԴՕԿ կուսակցության խորհուրդը որոշեց առաջնահերթություն տալ Վարդան Ղուկասյանի կյանքի և ազատության անհրաժեշտությանը՝ չմասնակցելով Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին։

Հարգանքով՝

ԴՕԿ կուսակցության խորհուրդ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել