Ոստիկանության կրթահամալիրի սովորողն ապօրինի ատրճանակ է ձեռք բերել. ՀՔԾ

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Ըստ նյութերի` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Գ. Գ.-ն ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2014թ. հունվարի 12-ը ներառյալ ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով պատրաստված, ակոսափող հրազեն հանդիսացող և կրակոցներ արձակելու համար պիտանի ատրճանակ:

ՀՔԾ-ի լրատվության բաժնի փողանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել