Պատերազմից շուրջ 5 տարի անց Եռաբլուրում կհուղարկավորեն Գենադի Մնացականյանին

2020-ի 44-օրյա պատերազմից տարիներ անց ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ժամկետային զինծառայող Գենադի Արամի Մնացականյանի տվյալների նույնականացումը։ Այս մասին հայտնում են Սևանի քաղաքապետարանից։

«Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 3-ին Եռաբլուրում։

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Սևան համայնքի ավագանու անդամները և համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում են Մնացականյանների ընտանիքին, հարազատներին, կիսում կորստյան ցավը։
Հավերժ փառք ու խոնարհում մեր հայրենիքի համար կյանքը զոհսբերած մեր հերոսին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել