Լիլիթ Արեյանը Երևանի հ. 181 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փետրվարի 24-ի որոշմամբ Լիլիթ Արեյանը Երևանի հ. 181 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել։ Որոշման մեջ ասվում է․

«1. Լիլիթ Դերենիկի Արեյանին՝ 2025 թվականի փետրվարի 24-ից նշանակել «Երևանի հ.181 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում, կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի
փետրվարի 24-ից մինչև 2030 թվականի փետրվարի 24-ը ներառյալ:

2. «Երևանի հ.181 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Լուսինե Դավիդյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից»:

Նշենք, որ նա նախկինում էլ զբաղեցրել է այս դպրոցի տնօրենի պաշտոնը։

Լուսանկարը՝ Լիլիթ Արեյանի ֆեյսբուքյան էջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել