Ռուբեն Վարդանյանին լրիվ հակադիր քաղաքական հայացքներ ունենալով՝ բարեկամաբար խնդրում եմ դադարեցնել հացադուլը, որ վտանգում է իր կյանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Համոզված եմ, որ քիչ ավելի բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում հնարավոր է դառնալու բռնադատված բոլոր հայ գերիների վերադարձը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ից հացադուլի է իրականացնում․ «Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը»,-ասված էր իր ընտանիքին փոխանցած հաղորդագրության մեջ: