ՄԻՊ-ը պետք է արագ արձագանքի այն դեպքերին, երբ, հատկապես պաշտոնատար անձանց կողմից, հնչում են արցախցիների վերաբերյալ խտրական մեկնաբանություններ․ Մարիաննա Ավագյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիրը պետք է ներառի այնպիսի արդյունավետ մեխանիզմներ, որոնք կապահովեն ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող յուրաքանչյուր անձի իրավունքների պաշտպանությունը և կանխարգելիչ միջոցառումներ կիրականացնեն խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ու խախտված իրավունքների վերականգնման հարցում:

Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի իրավաբան Մարիաննա Ավագյանը նշում է, որ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների հետևանքով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված շուրջ 120,000 հայերի ճակատագիրը դարձել է առանցքային մարտահրավեր ՄԻՊ ինստիտուտի համար: Այս անձանց մեծամասնությունը ստացել է փախստականի կարգավիճակ, և նրանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է հատուկ ուշադրություն նաև ՄԻՊ ազգային ռազմավարության 2023-2025 գործողությունների ծրագրում:

«Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև հասարակության մեջ խտրական վերաբերմունքի կանխարգելման հարցը: ՄԻՊ-ը պետք է արագ արձագանքի այն դեպքերին, երբ, հատկապես պաշտոնատար անձանց կողմից, հնչում են արցախցիների վերաբերյալ խտրական մեկնաբանություններ կամ փորձեր են արվում տարանջատում մտցնել հայաստանցիների և արցախցիների միջև: Նման արտահայտությունները կարող են ատելություն հրահրել և խորացնել առկա սոցիալ-հոգեբանական լարվածությունը»,-նշում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել