Կահույքի խանութում բռնկված հրդեհը մարվել է

Մարտի 1-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կահուքի խանութի 2-րդ հարկում (մոտ 500 քմ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։15-ին, մարվել՝ 13:35-ին: Մասամբ այրվել է խանութի 2-րդ հարկը (մոտ 300 քմ)՝ գույքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել