Փետրվարի 27-ին՝ ժամը 21:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։