ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 27-ին, կազմել է 393.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.22 դրամ (նվազել է 0.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 498.65 դրամ (աճել է 1.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.53 դրամ (նվազել է 0.07 դրամով):