Վերջին ամիսներին Հայաստանում քննարկվոմ է քվադրոբերների թեման։ Այն ակտիվորեն շրջանառվում է նաև Ռուսաստանում, որտեղ արդեն օրենքով պատիժ է սահմանվել քվադրոբինգով զբաղվողների, այդ երեւույթը պրապագանդողների համար։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել էր քվադրոբերների հարցը՝ Կրեմլում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարների միջև բանակցություններից առաջ։
Iravaban.net-ը հարցմամբ դիմել է ՆԳՆ ոստիկանություն՝ տեղեկանալու՝ արդյոք այս երևույթի հետ կապված ահազանգեր եղե՞լ են, կամ կա՞ն բերման ենթարկված անձինք։
Մեզ հայտնեցին, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա ու տարածքային ստորաբաժանումներում «քվադրոբինգ» կոչվող երևույթների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։
Նշված ժամանակահատվածում «քվադրոբեր» ներկայացող մարդիկ ոստիկանության բաժիններ չեն բերվել։
««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ոստիկանության խնդիրներից է մարդու անվտանգության ապահովումը, հետևաբար, նմանատիպ դեպքերի ի հայտ գալու պարագայում ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով ապահովելու է մարդու անվտանգությունը»,-նշված էր պատասխան նամակում։
Խոսել ենք նաև հոգեբան Մայրանուշ Գևորգյանի հետ, ում դիտարկմամբ՝ պատճառները բավականին տարբեր կարող են լինել։ Ի սկզբանե այս երևույթը տարածվել է որպես սպորտաձև։ Եթե այն խաղ կամ սպորտաձև է, վտանգավոր ոչինչ չկա, անգամ օգտակար է ճկունության զարգացման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։