Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և Եվրոպական կուսակցությունները դաշինք կկազմեն։ 3 ուժերը կմասնակցեն «Եվրադաշինքով», նրանց նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Բարսեղյանը։
Քաղաքում արտահերթ ընտրություններն անցկացվելու են մարտի 30-ին:
Հիշեցնենք՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական գործի հարուցումից հետո Գյումրիի ավագանու իշխող «Բալասանյան» դաշինքն առանց բացատրության անցած հոկտեմբերին հրաժարվեց քաղաքի կառավարումից, ինչից հետո էլ արտահերթ ընտրության անհրաժեշտություն առաջացավ։
Նախքան արտահերթը Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում փրայմըրիզ անցկացրեց, հաղթողին էլ վարչապետը քաղաքի ժամանակավոր ղեկավար նշանակեց։