Վաղը լինելու եմ ԱԳՆ դիմաց. Մանե Թանդիլյանի հայտարարությունը

Ես հայ եմ և ես անտարբեր չեմ Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Վաղը՝ փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին, ես լինելու եմ ԱԳՆ դիմաց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։

Հայաստանի կառավարության և միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին։

Մենք ցույց ենք տալու աշխարհին, որ մենք հաշտ չենք, որ հայ ազգը պատասխանատու է իր հայրենակիցների համար։

Հ․Գ․ Սա պայքարի ընդամենը մի ձև է, կազմակերպեք այլ հավաքներ, մասնակցեք այլ հավաքների, արեք այն, ինչ կարող եք, միայն թե մի եղեք անտարբեր»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել