Խաղաղության պայմանագրի ո՞ր կետերն են շարունակվում չհամաձայնեցված մնալ։ Լրագրոզների հետ զրույցում պատասխանելով այս հարցին՝ վարչապետը նշեց, որ դրանցից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ դիվանագիտական վեճերին, վիճաբանություններին և այլն։
«Խաղաղության պայմանագրի նախագծում ձեր նշած հարցերի վերաբերյալ անդրադարձ չկա»,- ասաց նա։
Հարցին՝ ընդունե՞լ է Ադրբեջանը այն առաջարկները, որ Հայաստանն արել էր Խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերի շուրջ, այս պահին շանս կա՞ այն ստորագրելու, վարչապետն արձագանքեց․ «Չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն չհամաձայնեցված երկու կետերը․ քանի դեռ գնում է քննարկումը, այսինքն՝ քանի դեռ համաձայնեցված չեն, ուրեմն համաձայնեցված չեն։ Կան շերտեր, նյուանսներ, այս դեպքում ասել՝ մերժել է, չի մերժել, ընդունել է, չի ընդունել, մի քիչ հարաբերական է»։