Արագածոտնի մարզպետի փետրվարի 25-ի որոշմամբ՝ Նանե Ավանեսյանը նշանակվել է մարզպետի օգնական։
Ավանեսյանը ֆեսյբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել վստահության համար և հայտնել հետևյալը․ «Միաժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի ուղղությամբ աշխատանքս, ինչպես միշտ՝ ակտիվ համագործակցային և պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Ի գործ։
