ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ հայտնելով հետևյալը․
«Ավարտական դասարանների սիրելի սովորողներ, վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել։ Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս տարի վերջին զանգին մեր դպրոցական բեմերին կտեսնենք հենց ձեր մտքի, հույզերի, ստեղծագործության և խոսքի արտացոլումը։
Մենք էլ փորձելու ենք այն դպրոցներում, որ կցանկանան մասնակցել, լավագույն մշակութային վերջին զանգը որոշել՝ մշակույթի ոլորտի մասնագետներին ներգրավելով»։