ՀԱՊՀ-ում բացվեց «Խնայիր էներգիա» կենտրոնը

Փետրվարի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ «Խնայիր էներգիա» կենտրոնի բացման արարողությունը: 

Կենտրոնը ստեղծվել է RECONOMY ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության ընկերության և HELVETAS Շվեցարական համագործակցության ընկերության կողմից։ Բացմանը ներկա էր նաև Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը։

«Այսօր շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում։ Հերթական քայլն ենք անում կայուն զարգացման նպատակներից բխող էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման համար, – իր ելույթի խոսքում ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համակսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը՝ հավելելով, –  շատ հաճախ մենք չենք մեկնաբանում, թե ինչ ասել է կայուն զարգացումը, ինչ է նշանակում կանաչ էներգետիկան։ Դա, մեր ընկլամամբ, մի ամբողջ համապարփակ համակարգ է, որի միջոցով դու կարողանում ես ոլորտի խնդիրները վեր հանել, ապահովել բոլոր կողմերի ներառականությունը՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդների, ուսանողների, փորձագետների, մասնավոր ոլորտի ներկայացուցիչների, պետական կառավարման ոլորտում որոշումներ կայացնող անձանց, և այդ ներառականության շնորհիվ ընտրես լավագույն ճանապարհը խնդիրների լուծման համար».

Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը նշեց, որ կենտրոնը ուսանողների կարիերայի զարգացման համար է․ 

«Մենք նպատակ ունենք, որ այն զարգացնի ոչ միայն ոլորտը, այլ նաև ինստիտուցիոնալ կառույց հանդիսանա որոտի հետագա խթանի համար»։

Բացի ուսումնական գործառույթից, կենտրոնը կունենա նաև հետազոտական և մշտադիտարկման ուղղություններ․

  • Կանցկացվի էներգետիկ աշխատաշուկայի ուսումնասիրություն,
  • Կբացահայտվեն ոլորտի հիմնական խնդիրները,
  • Շրջանավարտները կստանան մասնագիտական զարգացման աջակցություն,
  • Կամրապնդվի կապը մասնագետների, բիզնեսի և քաղաքականություն մշակողների միջև։

Պոլիտեխնիկական համակսարանը հերթական կարևորագույն ծրագիրն է իրականացնում կանաչ վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ոլորտում՝ ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ, վերապատրաստման ու սերտիֆիկացման կրթական ծրագրեր և մասնագիտական համայնքի պաշտաճ գործունեության ապահովման ու արտահայտման միջավայր:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել