Մի շարք լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր լայնորեն տարածում են 2024 թվականին ՀՀ ՏԿԵ նախարարության գնումները՝ գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով, այն ներկայացնելով որպես բացահայտում։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։
«Իրականում դա մանիուպուլյատիվ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։
Հարկ է ընդգծել, որ հիշատակված ցանկում ներառված պայմանագրերը կնքվել են գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցակցային գնման ընթացակարգերի արդյունքում։ Ընդ որում՝ ցանկում նշված են պայմանագրերի ընդհանուր, այլ ոչ որպես գնում չհանդիսացող ծախս համակարգ մուտքագրված, համապատասխան համաձայնագրերով նախատեսված գումարները։ Շինարարական աշխատանքների դեպքում կապալառուին վճարման ենթակա գումարի 5 տոկոսը նրան վճարվում է աշխատանքն ամբողջությամբ ընդունվելու և ավարտական ակտի առկայության պարագայում։ Հենց այդ՝ դեռևս չվճարված, սակայն վճարման ենթակա գումարներն են համարվում գնում չհանդիսացող ծախս, եթե աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են նախորդ բյուջետային տարում։
Գնում չհանդիսացող ծախս են համարվում բյուջեների հետևյալ ծախսատեսակները.
1) նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում ստանձնած պարտավորությունների դիմաց առաջացած պարտքերի մարմանն ուղղվող ծախսերը:/2018թ.706-Ն որոշում/
Թվարկված համաձայնագրերը կնքվել են վերոնշյալ հիմքով՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով»,-նշել է նա: