Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես՝ Թամանյան փողոցի ձախ կողմում, այգու հարակից ճանապարհահատվածներում կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,-նշվում է հայտարարության մեջ: