Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշմամբ արձանագրել է, որ լիազորությունները կասեցված՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանի՝ դատավորի պաշտոնի տեղը 2025 թվականի փետրվարի 25-ից համարվում է թափուր։
«Հիմք ընդունելով Գլխավոր դատախազության 2025 թվականի փետրվարի 25-ի թիվ 36-6225 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արձանագրել, որ լիազորությունները կասեցված՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանի՝ դատավորի պաշտոնի տեղը 2025 թվականի փետրվարի 25-ից համարվում է թափուր։
2. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վերաքննիչ քրեական դատարանում առկա չէ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավոր՝ արձանագրել, որ 2025 թվականի փետրվարի 25-ից՝ Վերաքննիչ քրեական դատարանում առկա է դատավորի պաշտոնի 1 (մեկ) թափուր տեղ»: